ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկարգություններ․ Փարիզը՝ Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո

Փարիզում, Քաթարում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականից Արգենտինայի հետ խաղում կրած պարտությունից հետո, անկարգություններ են սկսվել։ Զայրացած երկրպագուների և ոստիկանների միջև ամենազանգվածային բախումներից մեկը Ելիսեյան դաշտերի տարածքում է եղել, որտեղ Կատարից ուղիղ հեռարձակում էր իրականացվում։ Ֆրանսիացի երկրպագուները, ովքեր հետևել են հանդիպմանը, որտեղ իրենց թիմը պարտվել է 11 մետրանոցներով, որոշել են հանել իրենց վրդովմունքը բառացիորեն այն ամենից, ինչն այդ պահին իրենց աչքի տակ է եղել: Ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե մահակներ։  Հաղորդվում է, որ անկարգությունների հետևանքով կան տուժածներ և ձերբակալվածներ։

Քաղաքականություն