60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին. Ամերիկայի հայկական համագումարը մանրամասնում է

ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման համար, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:
 

«Եզրափակիչ զեկույցում նշվում է, որ համաձայնագիրը ներառում է ոչ պակաս, քան 60 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համար աջակցություն, ներառյալ՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության ծրագրեր», - նշվում է հաղորդագրությունում:
 

Բացի դա` համաձայնագիրը նախատեսում է տրամադրել 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքներում «մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման աշխատանքների համար

Քաղաքականություն

Պատահարներ