Մահացել է Պիկասոյի ավագ դուստրը

Մահացել է հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը՝ Մայա Ռուիս-Պիկասոն: Այս մասին հայտնում է France Press-ը:

«Մայա Ռուիս-Պիկասոն մահացել է այսօր առավոտյան՝ 87 տարեկանում իր ընտանիքի շրջապատում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Մայան նկարչի չորս երեխաներից ավագն էր։ Ռուիս-Պիկասոն ծնվել է Ֆրանսիայում 1935 թվականին և Իսպանիայի քաղաքացի է դարձել 2017 թվականին։ Նրան կարելի է տեսնել հոր բազմաթիվ նկարներում՝ «Մայան տիկնիկով», «Մայան նավաստիի հագուստով», «Մայան նավակում», «Մայան կարմիր գոգնոցով» և այլն։

Քաղաքականություն

Պատահարներ