ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թռիչքներ առանց Արցախից ուղևորների

Արդեն 8-րդ օրն է Զվարթնոց միջազգային օդանավայանից թռիչքներն իրականացվում են առանց Արցախից ուղևորների։ Բոլոր այն ուղևորները, որոնք նախապես տոմս էին գնել՝ թռիչի վայր հասնելու հնարավորություն չունեն։ 

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էին Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանների, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը: 

 

 Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Քաղաքականություն

Պատահարներ