Սաակաշվիլու թունավորման փաստը չի հաստատվել

 Հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական դեպարտամենտի ղեկավար Մալխազ Ուրտկմելիձեի խոսքով՝ դատարանի կողմից գերատեսչությանը տրամադրված «Էմպատիա» կենտրոնի եզրակացության մի մասի համաձայն՝ դատապարտված Միխայիլ Սաակաշվիլու թունավորման փաստը չի հաստատվել, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

 

Ինչպես լրագրողներին հայտնել է Ուրտկմելիձեն, ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Միխայիլ Սաակաշվիլու օրգանիզմում թունավոր նյութ  չկա, և  բոլոր ցուցանիշները նորմայից կտրուկ ցածր են:

 

«NMS Labs լաբորատորիայի կայքում, որտեղ կատարվել են հետազոտություններ, և արդյունքները գաղտնի չեն եւ հասանելի են բոլորի համար, նշված է ինչպես նվազագույն սահմանը, այնպես էլ թույլատրելի նորման։ Պարզվել է, որ այդ լաբորատորիայում նրանց տրամադրած թվերը, այսինքն՝ արդյունքը, նորմայից ցածր են։ Այդ փաստաթուղթը վկայում է այն մասին, որ օրգանիզմում թունավոր նյութ թունավոր քանակությամբ չկա»,-ասել է նա։ 

Քաղաքականություն

Պատահարներ