Իրավիճակը ռազմաճակատում այժմ ծանր է. Զելենսկի

 Իրավիճակը ռազմաճակատում այժմ ծանր է, ռուսական զորքերը իրենց ողջ ուժերը նետել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ պայքարի մեջ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսպես է մեկնաբանել մարտադաշտում տիրող իրավիճակը։

 

«Բախմուտը, Կրեմեննայան և Դոնբասի այլ ուղղություններն այժմ պահանջում են առավելագույն ուժ և կենտրոնացում։ Այնտեղ իրավիճակը ծանր է, տաժանակիր»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում։ 


Զելենսկու խոսքով՝ ռուսական զորքերը շարունակում են ակտիվ ռազմական գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի դեմ։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ուկրաինան պատրաստվում է դժվարին տարվա՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների պատճառով։ 

 

Ավելի վաղ լեհական Niezaleny Dziennik Polityczny պարբերականը գրել էր, որ ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում են ռուսական բանակին, երբ նման հնարավորություն է ընձեռվում։

Քաղաքականություն

Պատահարներ