«Մի երեկոյի ընթացքում Պուտինի հետ համաձայնեցրել ենք բազմաթիվ հարցեր». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկուշաբթի երեկոյան ինքն ու իր ռուս գործընկերը՝ Վլադիմիր Պուտինը, վերջնական համաձայնեցրել են բազմաթիվ հարցեր, որոնք կլրամշակվեն երկու երկրների կառավարություններում։

 

«Երեկ վերջնական համաձայնեցրել ենք շատ հարցեր։ Կառավարությունները կլրամշակեն դրանք։ Արդեն դրանց վերաբերյալ նրանք մեզ հետ կապված հարցեր չեն ունենա։ Մենք լուծել ենք ամեն ինչ, ինչ նրանք խնդրել են։ Ուստի ես ձեզ շնորհակալ եմ»,- ասել է Բելառուսի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ երեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ նախագահները վերջնական տեսքի են բերել բոլոր հարցերը՝ «շարունակելով մինսկյան երկխոսությունը»։

 

Քաղաքականություն

Պատահարներ