Պեսկովը Արմեն Գրգորյանի հայտարարությունները սադրիչ է որակել

 Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։ 

«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որեւէ մեկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- Nеws.am-ին հայտնել Պեսկովը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմեն Գրիգորյանի նախօրեին մի շարք ակնառու հայտարարություններ է արել այն մասին, թե Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշումների շրջանակներում են:

Քաղաքականություն

Պատահարներ