«Ավելի լավ է չվերադառնան». Մեդվեդևը՝ Ռուսաստանը լքածների մասին

«Դավաճանների» վերադարձը Ռուսաստան հնարավոր է միայն հրապարակային ապաշխարության, համաներման կամ ներման դեպքում, գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Նման անձանց տուն վերադարձը կարող է տեղի ունենալ միայն հրապարակային զղջման դեպքում, իսկ համապատասխան դեպքերում՝ միայն համաներման կամ ներման միջոցով»,- ասել է նա։

 

Միաժամանակ Մեդվեդևը հավելել է, որ ավելի լավ է չվերադառնան։

Քաղաքականություն

Պատահարներ