Լավրովը նշել է հատուկ օպերացիայի կարևորագույն խնդիրը

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հատուկ օպերացիայի կարևորագույն խնդիրներից է թույլ չտալ, որ Ուկրաինայի տարածքում ՌԴ անվտանգության սպառնալիքներ ստեղծվեն։

 

Ռուսաստանը պատրաստվում է ապահովել հատուկ ռազմական օպերացիայի նպատակների իրականացումը, որոնց թվին է պատկանում երկրի 4 նոր մարզերի անվտանգությունը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Ինչպես նախագահն է ընդգծել, մեր բացարձակ առաջնահերթությունը Ռուսաստանի Դաշնության 4 նոր մարզերն են, որոնք պետք է ազատվեն ազգայնացման սպառնալիքներից և ապահովեն այնտեղ ապրող բոլոր անձանց անվտանգությունը»,– ասել է նա ռուսական Առաջին ալիքի «Большая игра» հաղորդմանը տված հարցազրույցում։

 

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ռազմական հատուկ օպերացիայի ևս մեկ կարևոր նպատակն է թույլ չտալ, որ Ուկրաինայի տարածքում ՌԴ–ի անվտանգությանը սպառնացող որևէ սպառնալիքի ստեղծվի ու պահպանվի։

 

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: 

 

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 306-րդ օրը։

Քաղաքականություն

Պատահարներ