«Մի՛ ընկեք կեղծ հերոսության գիրկը»․ Չավուշօղլուն կրկին սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա Էգեյան ծովում ընդլայնել Հունաստանի տարածքային ջրերը: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Հունաստանին. մի՛ ընկեք կեղծ հերոսության գիրկը՝ վստահելով նրանց, ովքեր, հնարավոր է,  ձեր թիկունքին են: Արկածներ մի՛ փնտրեք, դա ձեզ համար լավ չի ավարտվի»,-ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ «Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը և՛ Էգեյան, և՛ Միջերկրական ծովերում» և թույլ չի տա Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում անգամ 1 մղոնով, էլ չասած Աթենքում հայտարարված 12 մղոնով։ 

 

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանը դեռ 1995 թվականին հստակ որոշում է կայացրել, ըստ որի՝ Անկարան Էգեյան ծովի ավազանում Հունաստանի կողմից սահմանների ընդլայնումը որակում է որպես «կազուս բելի»՝ պատերազմի առիթ։

Քաղաքականություն

Պատահարներ