Բլինքենը Իսրայելի ԱԳՆ ղեկավարին խնդրել է ուղերձ փոխանցել Լավրովին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի նոր արտգործնախարար Էլի Կոենին խնդրել է ուղերձ փոխանցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
 

«Երեկ Բլինքենը խնդրել է Կոենին փոխանցել հաղորդագրությունները Լավրովին, բայց չի ասել, թե դրանք ինչի մասին են», - նշվում է Times of Israel-ի հրապարակման մեջ, որը վերաբերում է իսրայելցի դիվանագետին:

 

Միաժամանակ հոդվածում նշվում է, որ Կիևը կցանկանար, որ Կոենը նախ զանգեր իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։

 

«Դրա պատճառով կա հավանականություն, որ Կուլեբան տեսանելի ապագայում կհրաժարվի Կոենի հետ խոսելուց»,- գրում է լրատվամիջոցը։
 

Հիշեցնենք, որ Իսրայելի նոր արտգործնախարար Էլի Կոենը հայտնել էր, որ հունվարի 3-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում դիվանագետները քննարկել են երկրների երկկողմ հարաբերությունները, խոսել նաև տարածաշրջանային խնդիրների մասին։

Քաղաքականություն

Պատահարներ