Առավել դաժան ռազմական գործողությունների ամիս կդառնա մարտը. հայտարարություն՝ Ուկրաինայից

Կիևը նախատեսում է գարնանը ակտիվացնել մարտական գործողությունները։ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ «Այս ամիսներն ամենաթեժն են լինելու ռազմական առումով», - պատասխանել է նա հաղորդավարուհու այն հարցին, թե ինչ սպասումներ կան հակամարտության հաջորդ վեց ամիսներից։ 

 

Բուդանովն ակնկալում է, որ առավել դաժան ռազմական գործողությունների ամիս կդառնա մարտը: Նրա խոսքով՝ Ուկրաինան ծրագրում է գարնանը լուրջ հարձակում իրականացնել։ Նա նաեւ հայտնել է, որ Պուտինը ծանր հիվանդ է: 

 

«Ռուսաստանի զենքերը սպառվում են՝ ստիպելով այդ երկրին դիմել իրանական անօդաչու սարքերի նման ավելի էժան լուծումների։ Ռուսաստանն այլևս ռազմական վտանգ չի ներկայացնում աշխարհի համար, սա ուղղակի հորինվածք է, մնում է միայն միջուկային զինանոցը և անվերահսկելի կառավարման ռեժիմը, որն ամբողջ աշխարհին կհասկացնի Ռուսաստանի ապամիջուկայնացման անհրաժեշտությունը», - ասել է Կիրիլ Բուդանովը»:

 

Ղրիմի վրա հարձակումների մասին հարցին Բուդանովը պատասխանել է. «Ղրիմն ուկրաինական տարածք է, մենք կարող ենք ցանկացած զենք կիրառել մեր տարածքում»։

 

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին տրամադրած օգնության համար։

Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա կուղարկվեն ամերիկյան «Բրեդլի» մարտական զրահապատ մեքենաները։

Քաղաքականություն

Պատահարներ