Էրդողանը կխոսի Պուտինի և Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է չորեքշաբթի՝ հունվարի 4-ին, հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հունվարի 3-ին թուրքական NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։
 

«Վաղը մեր նախագահը ծրագրում է հեռախոսով խոսել Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է Քալընը NTV հեռուստաալիքի եթերում։
 

Նրա խոսքով՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։
 

Տեղեկությունը, որ Պուտինը պլանավորում է հունվարի 4-ին զրուցել Էրդողանի հետ, «Ինտերֆաքս»-ին հաստատել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 

Հունվարի 1-ին Քալընը Kriter ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ​​միջոցներին։ Նա նշել է, որ Անկարան բազմաթիվ ոլորտներում օգնություն է ցուցաբերում Կիևին, սակայն չի դադարեցնում համագործակցությունը Մոսկվայի հետ, քանի որ դա համապատասխանում է Թուրքիայի ազգային շահերին։

Քաղաքականություն

Պատահարներ