Գերմանիան հրաժարվում է բանակցել Լեհաստանի հետ` պատճառած վնասի փոխհատուցման վերաբերյալ

Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է բանակցել Լեհաստանի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ-ն։

 

«Ըստ Գերմանիայի կառավարության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանին հասցված վնասի փոխհատուցման հարցը փակված է, և Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ բանակցություններ սկսել այդ հարցի շուրջ», - ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ «Գերմանիայի կառավարության նոտան ստացվել է հունվարի 3-ին»։ Լեհաստանի իշխանությունները, ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, կշարունակեն ջանքերը վերականգնելու 1939-1945 թվականների գերմանական օկուպացիայի ժամանակ պատճառված վնասը։

 

Հիեցնենք` սեպտեմբերի 1-ին Լեհաստանի իշխանությունները ներկայացրել են հանրապետության փորձագետների կողմից պատրաստված եռահատոր զեկույցը 1939-1945 թվականներին նացիստական ​​Գերմանիայի հարձակման և գերմանական օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին։ Հայտարարված ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,3-1,5 տրլն դոլար: 

Քաղաքականություն

Պատահարներ