Զինվորական կացարանի հրդեհից հետո հարցազրույց տված դասակի հրամանատարը ազատվել է աշխատանքից

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19–ին բռնկված հրդեհի առթիվ հարցազրույց տված դասակի հրամանատարը կարճ ժամանակ անց ազատվել է աշխատանքից, այս մասին ասել News.am-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

 

Բաբայանը հայտնեց, որ դասակի հրամանատարը հրդեհի առթիվ հարուցված վարույթի շրջանակում հարցաքննվել է որպես վկա։

 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր բժշկական կենտրոններ:

 

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ