Եթե չտեսնեմ Ուկրաինայի հաղթանակը, ապա սիրտս կթաղեք Կիևում. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին  նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հեռավար կարգով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող նիստին։

Այս մասին հայտնում է Netgazeti.ge-ն: 

 

Նշվում է, որ Սաակաշվիլին իր ուղերձը կարդացել է ուկրաիներենով և ասել, որ վստահ է Ուկրաինայի հաղթանակում. «...հիմա ես Մատրոսովի բանտում եմ։ Նրանք ինձ տանջեցին, թունավորեցին... Շնորհակալություն բոլոր ուկրաինացիներին աջակցության համար։ Ես վստահ եմ Ուկրաինայի հաղթանակում, բայց եթե չապրեմ և չհասցնեմ տեսնել Ուկրաինայի հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում, այն Ուկրաինայինն է... Մահ մեր թշնամուն»:

 

Դրանից հետո Սաակաշվիլին բարձրացրել է վերնաշապիկը և դատավորին ու դատական նիստի ներկաներին ցույց տվել իր ֆիզիկական վիճակը։

 

«Ներողություն եմ խնդրում ոչ էթիկական պատկերի համար»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ