Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան

Հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն տեղափոխվել է հոգեբուժարան.

 

Քրեական գործը հետաքննող Թեհրանի քրեական դատախազության եզրակացության համաձայն՝ Հուսեյնզադեն տառապում է մի շարք հոգեկան խանգարումներով, այդ թվում՝ շիզոֆրենիայով։

 

Հայտնի է դարձել նաեւ, որ նա մեկ ամիս կմնա Թեհրանի հոգեբուժական կլինիկաներից մեկում, որտեղ կենթարկվի ամբողջական հետազոտություն։

Քաղաքականություն

Պատահարներ