25-օրյա հավաքները պարտադիր են. քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել

25-օրյա հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար, քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել։

 

«7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։ Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար», - ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ 

 

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Քաղաքականություն