Ձերբակալվել է Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամներից մեկը՝ նախկին փոխվարչապետի ազգականը. ԶԼՄ

Այսօր ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։ Մեզ հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։ Այս մասին գրում է Aravot.am-ը` հղում տալով իր տեղեկություններին:
 

Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով  դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ  ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։
 

Մեր տեղեկություններով, նրանք ձերբակալվել են  ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ։

Նշենք, որ Գյումրու ավագանու  ՔՊ-ական անդամը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր որդին է։ Լրացուցիչ մանրամասներ կհայտնեք ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում ստանալուն պես։

Քաղաքականություն