ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Անջելինա Ջոլին եղել է այն տանը, որտեղ զինյալները առանձնացրել են կանանց և տղամարդկանց

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին  (ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ դեսպանորդը 2001-2022թթ) այցելել է Իրաք: Օսկարակիր դերասանուհին մի քանի լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ նշելով, թե ինչ է արել պատերազմից ավերված այդ երկրում:

 

«Զգացմունքային օր իմ ընկերոջ՝ Նադյա Մուրադի հետ, որի հետ պատիվ ունեցա մի օր անցկացնել Իրաքի Սինջարում», - գրել է Ջոլին:


Ջոլին նշել է, որ Սինջարում մարդիկ վերականգնվում են հակամարտությունների և ցեղասպանության հետևանքներից և Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուրադը շատ բան է անում` եզդի ժողովրդին օգնելու համար:

«Նա ինձ տարավ  Կոչո գյուղի այն տունը, որտեղ մեծացել էր», - գրել է Ջոլին: Նա հավելել է, որ Մուրադն իրեն  տարել է հին դպրոց, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները առանձնացրել են կանանց և տղամարդկանց, նախքան նրանց ստրկացումն ու զանգվածային սպանությունը:

Դերասանուհին ավելացրել  է, որ «շատերը դեռ անհայտ կորած են, և արդարության համար պայքարը շարունակվում է»:
 

 

 

 

Քաղաքականություն