Խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են տեղափոխել Ստեփանակերտ

 Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել են 25 տոննա մարդասիրական օգնություն: Այս մասին հաղորդում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։

 

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել և Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել 25 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն