ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայ փրկարարներն արդեն Սիրիայում են

 Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

 

Փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

 

Ինչպես հաղորդում է Հալեպում գործող kantsasar.com լրատվականը, հայ փրկարարներն արդեն ժամանել են Սիրիա:

 

Քաղաքականություն

Պատահարներ