Սյունիքում, Եղեգնաձորում, Վարդենիսում ձյուն է. կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 

Վարդենյաց լեռնանցքը փակ էկցորդիչով բեռնատարների համար։
 

Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ էկցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա ավտոճանապարհները։
 

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Եղեգնաձոր և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։
 

Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն