ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուզիչ կադրեր` Արցախից. ինչպես են երկար դադարից հետո 20 քաղաքացի վերամիավորվում իրենց ընտանքիների հետ

 Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել Արցախի 20 քաղաքացի: Արցախի մեր գործընկեները տեսանյութ են պատրաստել, որտեղ երևում է, թե ինչպես են երկար դադարից հետո ընտանքիները վերամիավորվում:

 

 Նրանք Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով՝ կիսված ընտանիքներից են, ովքեր մոտ 2 ամիս Հայաստանում սպասում են միջանցքի բացմանը: Հաշվի առնելով այս ընտանիքներում ծանր կացությունը՝ մարդասիրական առաքելությունը հանդես գալով որպես չեզոք միջնորդ, նպաստել է դրանց վերամիավորմանը:

«Արդեն, որ մեր օդը շնչել եմ, ինձ շատ լավ եմ զգացել: Ոչ մի տեղ չենք գնալու, մնալու ենք այստեղ՝ մինչև վերջ: Միլենա Աթաջանյան/Մոտ երկու ամիս սպասում ենք, զգացողությունների մասին կարծում եմ չարժե խոսել»,- «Օր լրատվականի» հետ զրույցում ասել է Արցախ վերադարձած Ֆլորա Մեժլումյանը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն