Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9000-ը

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9057-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 

Երկրի նախագահն այդ հայտարարությունն արել է Հաթայ նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
 

«Այս պահի դրությամբ զոհերի թիվը 9057 է, վիրավորներինը՝ 52979»,- ասել է Էրդողանը։
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 8574 զոհի և 49133 վիրավորի մասին։ Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 6444 շինություն։

Քաղաքականություն