«Իրավիճակն աղետալի է». Ասադը` Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին

Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադը երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակը Սիրիայում աղետալի է անվանել: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Իրավիճակը Սիրիայում հզոր երկրաշարժից հետո, որը տեղի ունեցավ նաև Թուրքիայում, աղետալի է»,-նշել է Ասադը:

 

Հիշեցնենք` ուրբաթ առավոտվա դրությամբ ավերիչ երկրաշարժի հետևանքով Սիրիայում և Թուրքիայում զոհվել է ավելի քան 21 000 մարդ։

 

Քաղաքականություն

Պատահարներ