«Վերին Լարսը» բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

 «Վերին Լարսով» ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

 

Փետրվարի 5-ից «Վերին Լարսով» ճանապարհը փակ էր բեռնատարների համար, փետրվարի 9-ի երեկոյան ժամերից էլ երթևեկությունը վերականգնվել էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

 

«Գուդաուրի–Կոբի ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է, այդ թվում կցորդով և կիսակցորդով մեքենաների համար»,– ասված է հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել էր, որ ավելի քան 1000 հայկական բեռնատար հերթում սպասում է Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությանը։

Քաղաքականություն

Պատահարներ