Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիայում է

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Թուրքիայի Ադանա քաղաք, որտեղ խոշոր ավերածություններ են տեղի ունեցել Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո: Հույն նախարարին դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում են անցկացրել։

 

Նշենք՝ սա Դենդիասի առաջին այցն է Թուրքիա՝ 2022 թվականի մայիսին երկու երկրների ղեկավարների հարաբերությունների սրումից և շփման դադարեցումից հետո։

Քաղաքականություն

Պատահարներ