«Պուտինը կարող է հաղթել, և մենք չգիտենք, թե որտեղ կանգ կառնի». Լեհաստանի նախագահ

Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմում, եթե արևմտյան երկրները շտապ ռազմական օգնություն չցուցաբերեն Ուկրաինային։ Այս մասին Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

 

Նրա խոսքով՝ անընդունելի է խոսել ուկրաինական տարածքների մի մասը Ռուսաստանին հանձնելու մասին՝ հակամարտության խաղաղ կարգավորման դիմաց։

 

«Եթե առաջիկա շաբաթներին մենք ռազմական տեխնիկա չուղարկենք Ուկրաինա, Պուտինը կարող է հաղթել։ Նա կարող է հաղթել, և մենք չգիտենք, թե որտեղ կանգ կառնի»,- ասել է Դուդան։

Քաղաքականություն

Պատահարներ