Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին (2023 թվականի փետրվարի 12-ի դրությամբ) Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում․ «Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

 

Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ստեփանակերտ-Գորիս երթուղիով ՃՇՇ երկու շարասյուններին մարդասիրական բեռներով տրամադրվել է ուղեկցություն»։

 

Հիշեցնենք՝ ադրբեջանցի չակերտավոր բնապահպանները 2022 թվականի դեկտեմբեր 12-ից փակել են Լաչինի միջանցքը։ 

Քաղաքականություն

Պատահարներ