Լեհաստանից` Բելառուսի հետ սահմանն ամբողջապես փակելու հնարավոր որոշման մասին

 Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է՝ Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը: «Սահմանը փակելու որոշում կկայացվի, երբ իրավիճակի վերլուծությունը ցույց տա, որ անվտանգության սպառնալիքի աճ կա»,- ասել է նա  Rádio Polsko-ի եթերում: 

Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, Լեհաստանի ՆԳՆ հրամանով, «պետական անվտանգության շահերով պայմանավորված», դադարեցվել է երթևեկությունը Բերեստովիցա-Բոբրովնիկի լեհ-բելառուսական անցակետով: 


Այսպիսով, կգործի միայն մեկ՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված Բրեստ-Տերեսպոլ անցակետը, իսկ բեռնատարների համար նախատեսված անցակետերը փակ կլինեն:

Քաղաքականություն

Պատահարներ