Մոսկվան պատրաստ էր երկխոսության Արևմուտքի հետ, բայց ի պատասխան ստացել է երեսպաշտ արձագանք. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ էր կառուցողական երկխոսության Արևմուտքի հետ, սակայն ի պատասխան ստացել է անորոշ կամ երեսպաշտ արձագանք։

«Նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար: 2021 թվականի դեկտեմբերին մենք պաշտոնապես ուղարկեցինք ՆԱՏՕ-ին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, բայց ստացանք ուղիղ մերժում բոլոր կետերով։ Հետո վերջապես պարզ դարձավ, որ հրաժարվել են ագրեսիայի համար։ Սպառնալիքն օրեցօր մեծանում էր»,- ասել է Պուտինը:

 

Ըստ ՌԴ նախագահի` Արևմուտքը շուրջ 150 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել Ուկրաինայի ռեժիմին աջակցելու և զինելու վրա։ 

 

«Մյունխենի համաժողովում Ռուսաստանի դեմ անվերջ մեղադրանքներ էին հնչեցնում։ Եվ դա անում էին միայն այն պատճառով, որ բոլորը մոռանան, թե ինչ է արել արևմուտքը վերջին տասնամյակում. այդ նրանք են ջինը դուրս թողել շշից, ամբողջ տարածաշրջաններ քաոսի մատնել։ 2001թ. ԱՄՆ սանձազերծած պատերազմների արդյունքում զոհվել է 900 հազար մարդ, 38 միլիոնը դարձել փախստական»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Քաղաքականություն