ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է նոր պետնախարարի անունը

Ռուբեն Վարդանյանը ազատվել է պետնախարարի պաշտոնից։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում։

 

Միաժամանակ, նա հայտնել է, որ պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

 

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 4-ին նախագահ Արայիկ Հարությունյանն Արտակ Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր ստորագրեց և այդ պաշտոնում նշանակեց Ռուբեն Վարդանյանին:

 

Գուրգեն Ներսիսյանը Արցախի Ազգային Ժողովի 2021-ի փետրվարի 11-ի նիստում էր ընտրվել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ