Արցախում ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել ԱԺ նիստին

Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ապահովելու իրենց մասնակցությունը նիստին:

 

Այնուհետև 25 կողմ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է նիստի օրակարգը: Օրակարգում ներառված էր նաև քվեարկությամբ Արցախի Հանրապետության Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրությունը: Սակայն, հայտարարված ընդմիջումից հետո Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ պատգամավորներ Դավիթ Իշխանյանի, Մետաքսե Հակոբյանի և Գեղամ Ստեփանյանի՝ հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու պատճառով հանձնաժողովը քվորում չունի, ուստի քվեարկությունը հետաձգվում է:

Քաղաքականություն

Պատահարներ