«Բայդենն ուզում է պատերազմի ձիու վրա ցատկել ընտրարշավի մեջ». Լուկաշենկո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին այցը Կիև PR է պատերազմի ձիու վրա նախընտրական արշավի մեջ մտնելու համար, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսական պետության ղեկավարը հինգշաբթի չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է ամերիկացի առաջնորդի՝ Ուկրաինա կատարած վերջին այցի մասին։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Սա թութակություն է։ Դա արդեն եղել է։ Հենց այսպիսի այց։ Ինչո՞ւ. նախագահական ընտրություններ։ Նա ուզում է պատերազմի ձիու վրա ցատկել այս ընտրարշավի մեջ։ Այստեղ հաստատ չի ստացվի։ Ես սա լավ գիտեմ»,-նշել է Լուկաշենկոն:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ