Մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը պահպանի հրամանը. Ֆրենկ Փալոն

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի։ Այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: 

 

 

«Պետքարտուղարությունը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը պահպանի հրամանը և թույլ տա մարդկանց և ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ»,-ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի այսպես կոչված «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը, անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։ Իսկ Ադրբեջանը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Քաղաքականություն

Պատահարներ