Մոլդովան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից. հայտնի է պատճառը

Մոլդովան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից, այս մասին հայտնել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն: 

 

«Մոլդովան հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելով՝ արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտ է, որ մեր նպատակներին անհամատեղելի ԱՊՀ համաձայնագրերից դուրս գալը շարունակվելու է»։

 

Նա նշել է, որ 330 պայմանագրերից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիների ընթացքում, «չի գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»։

 

Մոլդովան հավատարիմ է եվրաինտեգրման ուղուն, և նրա միջազգային քաղաքականությունը ստորադասվելու է այդ նպատակին, ինչը նշանակում է աստիճանական ելք ԱՊՀ-ից, հայտնել է նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ