Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ

 Ռուսաստանի միջնորդությունն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական և բովանդակալից երկխոսություն ապահովելուն՝ փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով, որոնք հաշվի կառնեն երկու կողմերի շահերը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

 

«Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու:

 

Մենք նաև մեր գործընկերներին ենք փոխանցել խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները»,- ասել է փոխնախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ