Մոսկվայից մեկնաբանել են Եգիպտոսի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու առաջարկը

Մոսկվան կարծում է, որ պետք է խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 

 

«Գլխավորը շարունակական միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից խուսափելն է, հասնել կողմերի համագործակցությանը»,- ասել է նա՝ մեկնաբանելով Եգիպտոսի առաջարկը՝ միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

 

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Գալուզինը ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հաշտեցումը հիմնված է «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա»։ 

 

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարեց, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ նրանց միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ