«Ողբերգական ելք է». Զատուլինը` Վարդանյանի պաշտոնանկության մասին

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը կապեց ադրբեջանական կողմի ճնշման հետ։

 

«Իհարկե, ես սա գնահատում եմ որպես այն ճնշման հետևանք, որը նախևառաջ Ադրբեջանի կողմից գործադրվեց ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի, այլև հայկական կողմի վրա։ Շատ եմ ցավում, որովհետև Վարդանյանի հայտնվելը կարևոր էր նաև այն պատճառով, որ այն հույս էր ներշնչում Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչությանը, որ նրանք չեն լքվելու։ Նա բորբոքեց այդ հույսերը, և նրա հրաժարականը, իհարկե, կվնասի դրան և կխրախուսի շատերին հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ թողնելով իրենց պապերի հողը։ Սա ողբերգական ելք է, որն առաջինը չէ հայ ժողովրդի պատմության մեջ։ Նա, հավանաբար, պետք է բոլոր խնդիրները կշռադատեր այս պաշտոնն ընդունելուց առաջ։ Ըստ ամենայնի, նա թերագնահատել է իր վրա կիրառվող ճնշումը»,-նշել է Զատուլինը:

 

Հիշեցնենք` այսօր Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ