ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզպետը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը դեռ գնահատական չի տալիս՝ կո՞ղմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, թե՞ ոչ: 

«Երբ բացվեց, բերեք այդ ժամանակ խոսենք: Ես կանխատեսում չանեմ, բայց առանց սահմանի բացման էլ մեր մարզում տուրիզմի զարգացման հետ կապված շատ լավ վիճակ է: Գյումրին ծաղկուն վիճակում է»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նա: 

Հարցին` կանխատեսում եք, որ Թուրքիայի հետ սահմանը բացելուց էլ ավելի կզարգանա՞ տուրիզմը՝ արձագանքեց. «Միանշանակ»: 

Ճշտող հարցին՝ կո ՞ղմ է սահմանի բացմանը՝ պատասխանեց. «Բերեք ես չասեմ կողմ եմ, թե դեմ, երբ զարգացումներն ընթանան, արդյունքներից պետք է գոհ լինենք, կողմ կամ դեմ լինենք»:

Քաղաքականություն

Պատահարներ