Ուկրաինայի վարչապետն ասել է` որքան գումար է ակնկալվում ծախսել երկրի վերականգնման համար

Ուկրաինան ակնկալում է չորս միլիարդ դոլար ծախսել վերականգնման վրա, առաջին նախագծերը նախատեսվում է իրականացնել այս տարվա գարնանը, հինգշաբթի ասել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Ես կոչ եմ արել տարածաշրջանային ռազմական վարչակազմերի ղեկավարներին հնարավորինս արագ վերակառուցման ծրագրեր մշակել: Մեր առաջնահերթությունը էներգետիկան է»,- գրել է Շմիգալը թելեգրամյան իր ալիքում:

 

Ավելի վաղ Շմիգալը հայտնել էր, որ ակնկալում է ԱՄՀ-ի կողմից ավելի քան 15 մլրդ դոլարի աջակցության բազմամյա ծրագիր։

Քաղաքականություն

Պատահարներ