Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Բաքու-Երևան հարաբերությունները

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

 

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Ալիևը ցավակցություն է հայտնել Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին այս երկրում ավերիչ երկրաշարժերի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է մարդասիրական օգնություն ցուցաբերել աղետի հետեւանքները վերացնելու համար։

Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել երկրաշարժերից հետո Ադրբեջանի ցուցաբերած աջակցության և համերաշխության համար։

Քաղաքականություն

Պատահարներ