Բայրամովը ԿԽՄԿ-ի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ այսօր քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, - այս մասին հայտնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

 

Հաղորդագրության համաձայն՝ նախարար Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։ Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ հայտարարել է, թե անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները։

 

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին կայացրած վճռով Ադրբեջանին պարտավորեցրել է բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ