ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մոլդովային խաղաղություն է անհրաժեշտ». Քիշնևի կենտրոնում բազմամարդ բողոքի ակցիա է անցկացվել

Քիշնևի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել, կազմակերպիչները խոսել են Մոլդովային պատերազմի մեջ ներքաշելու մասին։ Ցուցարարները վանկարկել են` «Մոլդովային խաղաղություն է անհրաժեշտ», «Ռուսաստա՛ն, Ռուսաստա՛ն»։

 

Մոլդովայի խորհրդարանի Կոմունիստների և սոցիալիստների խմբակցության պատգամավոր Ելենա Բելյակովան իր ելույթում նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը չափազանց լարված է, ինչը պետք է միավորի երկրի բնակչությանը։

 

«Մենք պետք է միասնություն ցույց տանք։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հողում հակամարտություն թույլ չտանք»,– ասել է Բելյակովան։

 

Մոլդովայի սոցիալիստների կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանի փոխխոսնակ Վլադ Բարինչան նշել է, որ ամեն օր հաղորդագրություններ են հայտնվում, որոնք խուճապի են մատնում հասարակությանը։

 

«Մոլդովայի իշխանությունների առաքելությունն է հանգստություն և խաղաղություն բերել բնակչությանը, պետական գերատեսչությունները պետք է ապահովեն այդ խաղաղությունը և հոգ տանեն կայունության մասին»,– քաղաքական գործչի խոսքը մեջբերել է Sputnik Մոլդովան։

Քաղաքականություն

Պատահարներ