Արևմուտքը ձգտում է ՌԴ-ն փոքր մասերի բաժանել. նպատակը՝ Ռուսաստանի վերացումն է․ Պուտին

Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ մասնատելնախկին ԽՍՀՄ-ն ու ՌԴ-ն, հետո նրանք կարող են Ռուսաստանին ընդունել, այսպես կոչված, քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում, բայց ամեն մի մասն առանձին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչի՞ համար։ Որ այդ մասերը կառավարեն և իրենց վերահսկողության տակ պահեն», - ասել է Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:

 

Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Ռուսաստանի բաժանման մասին Արևմուտքի ծրագրերը շարադրված են թղթի վրա, բայց Մոսկվան փորձում էր չխոսել այդ մասին: 

 

Նա կարծում է, որ եթե Ռուսաստանը գնա այն ճանապարհով, որի մասին երազում է Արևմուտքը, ՌԴ-ի շատ ժողովուրդների ճակատագրերը կարող են արմատապես փոխվել, և ռուս ժողովուրդը, ազգությունը դժվար թե կարողանա պահպանվել։

Ընդ որում, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ձեռքբերումների ու հաղթանակների կարևորագույն պայմանը ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն է։

 

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհը բացառապես իրեն համար ձևով վերափոխելու Արևմուտքի փորձերը այնպիսի իրավիճակի են հասցրել, որ Ռուսաստանը ստիպված է արձագանքել դրան։

 

«Այսօրվա պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի բոլոր առաջատար երկրներն իրենց գլխավոր նպատակը հայտարարեցին մեզ ռազմավարական պարտություն հասցնելը, որ մեր ժողովուրդը տառապի, ինչպես իրենք են ասում, և ինչպես ես հիշեցի երեկ այդ մասին։ Դե, ինչպես կարող ենք այս պայմաններում հաշվի չառնել նրանց միջուկային հնարավորությունները։ Հատկապես, որ նրանք Ուկրաինային տասնյակ միլիարդավոր դոլարների զենք են մատակարարում», - ասել է Պուտինը։


 

Քաղաքականություն

Պատահարներ