Իլոն Մասկը 2014 թվականի ուկրաինական իրադարձություններն անվանել է հեղաշրջում՝ «կասկածելի ընտրություններից» հետո

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կարծում է, որ 2014 թվականին Ուկրաինայում պետական ​​հեղաշրջում է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ հեղաշրջումը «կասկածելի ընտրությունների» արդյունք էր։

 

«Այս ընտրությունները գուցե կասկածելի էին, բայց կասկած չկա, որ իսկապես հեղաշրջում է տեղի ունեցել», - գրել է Իլոն Մասկը Twitter-ում։ 

 

Այսպես է նա  մեկնաբանել է ամերիկացի քաղաքագետ Ջոն Միրշայմերի հոդվածը։ Նա պնդում է, որ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության պատասխանատվությունը, ի թիվս այլ բաների, կրում է ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները։

 

Ժամանակակից ուկրաինական օրենսդրության մեջ 2013 թվականի վերջի եւ 2014 թվականի սկզբի իրադարձությունները մեկնաբանվում են որպես «զանգվածային քաղաքացիական բողոքի ցույցեր հանուն եվրաինտեգրման և Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի դեմ»։ 

 

2014 թվականի ամառվանից այս իրադարձությունները փաստաթղթերում հիշատակվում են նաև որպես «Արժանապատվության հեղափոխություն»:

Քաղաքականություն

Պատահարներ