Ջեյհուն Բայրամովը պարզաբանել է, թե ինչի պատճառով է փակվել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհը

«Ադրբեջանական կողմի օրինական պահանջների չկատարումը հանգեցրել է բողոքի ակցիայի Ստեփանակերտ-Լաչին ճանապարհին»։

 

Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հերթական անգամ արդարացնելով «բնապահպան» ներկայացող իշխանամերձ ակտիվիստների ապօրինի գործողությունները։

Նա «ողջամիտ» է որակել Լաչին միջանցքում ակցիայի մասնակիցների պահանջները։

 

Պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հաջորդ շաբաթ Ադրբեջան կատարելիք այցի մասին հարցին՝ նախարարն ասել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը կքննարկվեն ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: 

«Կարծում եմ՝ այս հանդիպումը լավ հնարավորություն կլինի։ Բացի մեր երկկողմ հարաբերություններից, քննարկման առարկա կդառնան տարածաշրջանային խնդիրները»,- ասել է Բայրամովը։

 

Քաղաքականություն

Պատահարներ