«Երևանի Ալրաղացի» տարածքում քանդման աշխատանքներն ապօրինի էին. ՔՏՀԱ-ն մանրամասներ է հայտնել մետրոյի դեպքի մասին․ ԶԼՄ

«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու թույլտվության ժամկետը լրացել էր դեռ մարտի 7-ին, դրանից հետո ալրաղացի քանդման աշխատանքների իրականացումը համարվում է ինքնակամ, ապօրինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Ելենա Զոհրաբյանը։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել էին մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։

 

«Մեր տեսչական մարմնի ներկայացուցիչներն այցելել են տվյալ տարածք և պարզել, որ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ին քաղաքապետարանի կողմից տրվել էր թույլտվություն ալրաղացի քանդման աշխատանքներ իրականացնելու համար։ Այդ աշխատանքները պետք է իրականացվեին վեց ամսվա ընթացքում, ինչը չի արվել։ Քաղաքապետարանն իր տված շինթույլտվության և քանդման կամ ապամոնտաժման գործողությունների նկատմամբ պետք է իրականացնի պատշաճ վերահսկողություն»,– ասել է Զոհրաբյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Քաղաքականություն

Պատահարներ